ԱՄՆ բաց առաջնության 4-րդ շրջանում հանդիպեցին համաշխարհային թենիսի երկու գեղեցկուհիներ, ռուսաստանցի Մարիա Շարապովան եւ դանիացի Կարոլին Վոզնյացկին: Համառ պայքար չստացվեց: Վոզնյացկին հաղթեց 6:3, 6:4 հաշվով:
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում, Վոզնյացկուն հարցրել են չափազանց կարճ շրջազգեստի մասին, որով նա դուրս էր եկել կորտ:
Թենիսիստուհին վստահություն է հայտնել, որ դրա շնորհիվ ձեռք բերած կլինի լրացուցիչ բազմաթիվ տղամարդ երկրպագուների:




























