Նորզելանդական Հյուսիսային կղզու Հոքս-բեյի շրջանում այսօր` սեպտեմբերի 7-ի առավոտյան ժամը 10:48-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հաղորդում է չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Նոր Զելանդիայի երկրաբանության եւ ատոմային ֆիզիկայի ինստիտուտի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պորանգահաու քաղաքից 20 կմ դեպի հարավ-արաւելք: Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 15 կմ խորության տակ, գրում է RBC-ն:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգ եւս չկա:
Մի քանի օր առաջ եւս Նոր Զելանդիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ էր եղել: Կրայստչերչ քաղաքում արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել : Հարյուրավոր մարդիկ մնացել էին առանց տանիքի:





























