Լեհաստանը դիտարկում է իր տարածքում միջուկային սպառազինում տեղակայելու խնդրանքով ՆԱՏՕ-ին դիմելու հարցը, գրում է բրիտանական The Guardian թերթը՝ վկայակոչելով Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Շատկովսկուն:

Լեհ քաղաքական գործչի հայտարարությամբ՝ երկրի ռազմական գերատեսչությունը քննարկում է՝ արդյոք արժե խնդրել, որ պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով Լեհաստանը միանա  միջուկային սպառազինումների համատեղ գործածման նատոյական ծրագրին: Հայտնում են, որ իշխանությւոնները առաջին անգամ են խոսում միջուկային ծրագրին միանալու իրենց ցանկության մասին:

ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների շարքերում երեք միջուկային տերություններ կան՝ ԱՄՆ –ն, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, բայց միայն ԱՄՆ –ն է իր սպառազինումները տրամադրում համատեղ ծրագրի համար: Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները ու Թուրքիան արդեն իրենց տարածքում տեղակայել են միջուկային զենք, հիշեցնում է պարբերականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: