Վենեսուելայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Տեղի ժամանակով 06.00-ին 30 մլն բնակչություն ունեցող երկրում բացվել է 14,5 հազար ընտրատեղամաս:

Ընտրողների ցուցակում ընդգրկված է 19,4 մլն մարդ: Սպասվում է, որ ընտրության մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու:

Այս անգամ Վենեսուեալայի ընդդիմությունը ներկայացված է «Ժողովրդավարական միասնություն» դաշինքով, եւ հնարավորություն ունի լուրջ պայքար մղել իշխող Վենեսուելայի միասնական սեցիալիստական կուսակցության դեմ:

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել է ճանաչել ընտրությունների արդյունքները, որպես «սուրբ խոսք»:

Նշենք, որ երկրի օրենսդրությամբ արգելված են էքզիթ-փոլերի անցկացումը: