«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդն արձանագրել է, որ թիվ 10/20 ընտրատեղամասում կրկնաքվեարկություն է եղել, նաեւ Ilur-ի լրագրողի տեսախցիկն են կոտրել:

Ըստ այդմ, քրեական գործ է հարուցվել, լրագրողին եւ վստահված անձանցից մեկին տանում են բաժանմունք: Դավիթ Սիմոնյանը ՀՀԿ-ի վստահված անձ, ջարդեց Ilur-ի տեսախցիկը, լրագրողի ազգանունը՝ Աֆրիկյան:

12/11, Հանձնաժողովի նախագահը, անդամները խոչընդոտել են դիտորդների աշխատանքը, կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ են հնչեցրել, ահաբեկել են, որի արդյունքում դիտորդները` Գաբրիելյան Սերգեյը եւ Սահակյան Արմանը ստիպված են եղել լքել տեղամասը: Դիտորդները ունեն ձայնագրություն:

32/05, դիտորդը հայտնում է, որ 14.50-ի սահմաններում եղել է կուտակում քվերարկության սենյակում, մասնավորապես, քվեարկողների թիվը գերազանցել է 15-ը: Դիտորդները դիմել են ոստիկաններին, ովքեր կարգավորել են խնդիրը՝ դուրս հրավիրելով քվեարկության սենյակում գտնվող 15 թիվը գերազանցող անձանց:

30/35, ՀՀԿ վստահված անձը անընդհատ ներսուդուրս է անում տեղամաս եւ կարգավորում քվեարկության ընթացքը, ինչպես նաեւ զրուցում իր իսկ ներկայացմամբ շտաբի անդամի հետ, որը ինչ-որ ցուցակ ձեռքին մի խումբ տարեցների հետ այցելել է տեղամաս:

31/59, Դիտորդը հայտնել է, որ ընտրատեղամասի տարածքում գտնվում է այլ անձ, ով հայտնել է, որ գյուղապետարանի աշխատակից է եւ ուղղակի օգնում է: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, որից հետո գյուղապետարանի աշխատակից ներկայացրած անձին հեռացրել են, բայց հետագայում նա կրկին շրջել է ընտրատեղամասում, ու նորից հեռացվելուց հետո, կրկին ներս է մտել:

03/06, Դիտորդը նկատել է եւ տեսաձայնագրել, թե ինչպես հանձնաժողովի՝ ընտրողների ցուցակում գրանցման համար պատասխանատու անդամը, պարբերաբար ստորագրում է ընտրողների ցուցակում՝ հավանաբար հնարավոր բացականների անվան դիմաց եւ սեղանի տակ թաքցրած թղթի միջոցով կատարում է ճշգրտումներ: Տեսաձայնագրությունն առկա է: