Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում  «ilur.am»-ի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում թիվ 10/20 ընտրական տեղամասում վստահված անձ Դավիթ Սիմոնյանը դիտավորությամբ հարվածել ու կոտրել է իր  տեսախցիկը եւ վնասել լրագրողական վկայականը:

Դ. Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է քննություն: