Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.35-ին,  ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ  Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի 39/39 ընտրական տեղամասում, նույն գյուղի  գյուղապետը ճնշում է գործադրում հանձնաժողովի նախագահի վրա, խոչընդոտում բնականոն աշխատանքին, իսկ տեղում  ծառայություն կատարող ոստիկանության վերակարգը որեւէ միջոց չի ձեռնարկում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարը ընտրատարածքում վիճել է հանձնաժողովի նախագահի հետ այն հարցի շուրջ, որ վերջինս տեսանկարահանում  է կատարել ընտրատեղամասում։

Ոստիկանության աշխատակիցների կողմից իրավիճակը շտկվել է։ Հանձնաժողովի նախագահը հերքել է այն փաստը, որ ոստիկանության ծառայողները միջոցներ չեն ձեռնարկել։ Նշել է, որ ոստիկանները անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ։