Սեպտեմբերի 6-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջնորդությամբ դիմել է Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավության դատարան:  Մեր տեղեկություններով, ՀՔԾ-ն միջնորդում է, որպեսզի դատարանը երկու ամսվա կալանավորման որոշում կայացնի ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արտավազդ Ղուկասյանի նկատմամբ:

Վերջինս կասկածվում է քաղաքացուց կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ: Արտավազդ Ղուկասյանը դատարան էր բերվել ոստիկանության ուղեկցությամբ, սակայն մինչ դատավոր Գայանե Կարախանյանը կբավարարեր ՀՔԾ-ի միջնորդությունը, նա ազատ շրջում էր դատարանի շենքում: Իսկ արդեն խորհրդակցական սենյակից վերադառնալով դատավոր Կարախանյանը հայտարարեց, որ Ղուկասյանի նկատմամբ կայացվել է երկու ամսվա կալանքի որոշում: Ղուկասյանին տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ («միլիցեքի գաղութ»):