Ահաբեկչական ԴԱԵՇ կազմակերպության ամսական եկամուտը կազմում է մոտ 80 միլիոն դոլար, որի  43 տոկոսը ստացվում է նավթի վաճառքից,  «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է   HIS հետազոտական կենտրոնի ներկայացուցիչը իրականացված վերլուծության արդյունքում:  

«Բաց աղբյուրների հետախուզական տվյալների,  ինչպես նաեւ սոցիալական ցանցերի տվյալների վերլուծությունը, որն իրականացրել է  HIS-ը, վկայում է, որ 2015-ի վերջին ԻՊ-ի ամսական ընդհանուր եկամուտը կազմում է մոտ  80 միլիոն դոլար: Եկամտի մեծ մասը, մոտ   50 տոկոս, ստացվում է կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքում առեւտրական գործունեությունից գանձվող հարկերից, իսկ  43 տոկոսը` նավթի առեւտրի եկամտից: Մնացած մասը բաժին է ընկնում պատմական հնությունների անօրինական առեւտրին, էլեկտրաէներգիայի մատակարարումներին եւ նվիրատվություններին»- տեղեկացնում է նա:

ԻՊ-ը, որն այսօրվա դրությամբ, համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքներից է, երեք տարվա ընթացքում Իրաքում եւ Սիրիայում զգալի տարածքներ է գրավել: Բացի այդ, արմատական խմբավորումը փորձում է իր ազդեցությունը տարածել Հյուսիսային Աֆրիկայում: