Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում դեկտեմբերի 6-ին տարեց մարդու դի են գտել՝ անասնագոմում կախված:
Ձորաղբյուրի գյուղապետ Արայիկ Մուքայելյանը NEWS.am-ին ասաց, որ 78-ամյա Գրիգոր Մովսիսյանին կախված է գտել հարեւանը:
«Հարեւանն է իրենց կովը կթում, մտել ա գոմը, որ կովը կթեն, տեսել է՝ կախված է»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ իրենք չեն էլ ենթադրում՝ ինչը կարող էր տղամարդն դրդել ինքնասպանություն գործել, քանի որ իրենց իմանալով նա ոչ մի խնդիր չուներ:



























