CNN-ի քաղաքական մեկնաբան Սալլի Կոնը ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ, գրում է The Independent-ը:
Նրա խոսքով, «ֆաշիզմը» Թրամփի` «Ամերիկան դարձյալ մեծ դարձնելու» պլանի բնորոշման ամենահամապատասխանող եզրույթն է:
«Երբ թեկնածու կա, որն անընդհատ դեմագոգիկ ելույթներ է ունենում ու միաժամանակ նրան աջակցությունն աճում է, նա էլ հայտարարում է այն մասին, որ իր աջակիցներին անընդհատ ծեծում են, այնինչ անտուն ներգաղթյալին ծեծել էր Թրամփի կողմնակիցը, իսկ ինքը չդատապարտեց էլ դա, ուղղակի ասաց. «այո, իմ կողմնակիցները բռնկվող են», դա կարելի է մի բառով բնորոշել` ֆաշիզմ», — ասել է նա, գրում է Gazeta-ն:
Նա նաեւ ասել է, որ երբ Ադոլֆ Հիտլերը իշխանության եկավ, նրա օգտին քվեարկեց 36 տոկոսը:
Նշվում է, որ Կոնն առաջինը չէ, ով Թրամփին համեմատում է ֆաշիստների հետ:
Ռեժիսոր Սփայք Լին եւս իր հարցազրույցներից մեկում նման զուգահեռներ է անցկացրել:




























