ՀՅԴ-ն Սահմանադրական փոփոխությունների կողմնակից է, սակայն պաշտպանում է «Ոչ» ասողների սոցիալական բողոքը։ Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Տպավորություն է ստեղծվում, որ «Ոչ» ասողներին չէր հետաքրքրում, թե կոնկրետ ինչ էր առաջարկվում փոխել Սահմանադրության մեջ։ Մարդիկ ուղղակի իշխանությունից դժգոհություն հայտնելու միջոց էին փնտրում։
«Ոչ»-ի դիմաց նշան դնելը այդ մարդկանց համար իշխանության, այլ ոչ թե Սահմանադրության դեմ նշան դնել է։ Սակայն մարդկանց համար գլխավորը դա չէ, այլ ինչ-որ կերպ իրենց ձայնը հասցնելը եւ իշխանությանը ցույց տալ, որ իրենք դժգոհ են կյանքից։ Նման «Ոչ»-ը մենք կարող ենք միայն ողջունել»,- ասել է Ռուստամյանը։



























