Ընդդիմությունը ոչ մի փաստարկ չունի, եւ նա ստիպված է բարձրագոչ հայտարարություններ անել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ես կարծում եմ, որ հասարակությունը կորցրել է վստահությունն ընդդիմության նկատմամբ: Ես բազմիցս ասել եմ, որ եթե իշխանությունը չունի արժանի ընդդիմություն, դա խնդիր է ամբողջ պետության համար: Իրավիճակը ժամանակի հետ փոխվում է, բայց եթե ընդդիմությունը քաղաքական երկխոսության մեջ չի մտնում եւ ընտրում է անձնական հարձակումները, դա արդեն քաղաքական մակարդակ չէ»,-ասել է նա:
Բաղդասարյանի խոսքով, ընտրակեղծիքների մասին ընդդիմության հայտարարությունները անհիմն են, որովհետեւ կայացած հանրաքվեի ժամանակ գրանցված կեղծիքների թիվը ռեկորդային ցածր է եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում:




























