Առաջիկա տարիներին ռուսական գազից կախվածությունը փոքրացնելու համար աշխատանքներ ենք իրականացնում։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը։

Թուրքական Memurlar կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Էկոնոմիկայի նախարարը նշել է, թե Ադրբեջանի, Հյուսիսային Իրաքի եւ Կատարի հետ վերջին շրջանում գազի գնման ծավալների մեծացման բանակցություններ են իրականացվում։ Նա շեշտել է, թե արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանից գնվող գազի տեղափոխման ծախսի գինը նվազեցնել 40 տոկոսով։

Նախարարը նաեւ հավելել է, թե առաջիկայում  նաեւ լուծվելու է նաեւ Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը։