Եվրամիությունը, եվրոպական օրենսդրության համաձայն, ինքնուրույն որոշում կկայացնի «Հյուսիսային հոսք 2» գազատարի ճակատագրի հարցով։ Այս մասին հայտնել է հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Յանը, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
«Հարցը կլուծվի ԵՄ օրենսդրական նորմերին եւ Եվրամիության էներգետիկ անվտանգության կարիքներին համապատասխան»,- նշել է եվրահանձնակատարը։
Հանը նաեւ նշել է, որ Եվրոպայի համար շատ կարեւոր է բարձրացնել սեփական էներգետիկ անվտանգությունը եւ պահպանել եվրոպական շուկայի մրցունակությունը։ «Սակայն ԵՄ-ն եւ ներդրողները պետք է պահպանեն ԵՄ օրենսդրական նորմերը եւ այն ենթակառուցքային նախագծերը, որոնք դրանց համապատասխանում են։ Մենք դրանք կգնահատենք բոլոր բնագավառների հաշվարկով»,- ասել է Հանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի կոչը ԵՄ-ին՝ հրաժարվել «Հյուսիսային հոսք 2» նախագծից։




























