Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միշտ խոսքի տեր մարդ է եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում նախկինի պես չվստահեցրեց, որ չի հավակնում վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոններին 2018 թվականից հետո:
«Ես կարծում եմ, որ մարդիկ բանը մի անգամ են ասում, եւ պետք չի անընդհատ կրկնել այն, ինչ ասել են: Իրեն հարգող մադը մի անգամ է ասում, եւ կրկնել պետք չի: Հայաստանի նախագահը հայտարարել է այն, ինչ հայտարարել է, եւ ես չեմ կարող հիշել, որ թեկուզ մեկ անգամ նա հետ է կանգնել իր խոսքից»,-ասել է Բաղդասարյանը:




























