ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բարաք Օբամայի`  «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարի գծով ներկայացուցիչ Բրետտ Մակգերկը հերքել է հայտարարությունն այն մասին, թե կոալիցիան հարվածներ է հասցել Սիրիայի ռազմական ճամբարներին: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում:  

«Կոալիցիայի մասնակցության վերաբերյալ տվյալները ստույգ չեն», — ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Gazeta-ն:

Սիրիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի կողմից` սիրիական բանակի Դեյր-էզ-Զոր նահանգում գտնվող օբյեկտին հարված հասցնելու վերաբերյալ: