ԱՄՆ-ն հույս ունի, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը հաջող կանցնի։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեքութան։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը, որը ենթադրաբար կկայանա դեկտեմբերին, դեսպանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համառորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար։