Ադրբեջանի «Գյունեշլի» նավթի հանքավայրի №10 վթարային պլատֆորմում հրդեհը շարունակվում է։
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության «Ազնեֆտ»-ի գլխավոր ինժեներ Բալամիրզա Ալիրագիմովը, հրդեհը անցել է որոշ անցքերով։ Նրա խոսքով՝ հրդեհի լիկվիդացման համար պլանավորվում է լրացուցիչ սարքավորումներ եւ մարման միջոցներ օգատգործել։
«Պլանավորվում է առավելագույնս աշխատանքներ իրականացնել նավթագործների մարմինները գտնելու ուղղությամբ եւ լրացուցիչ նավեր կենտրոնացնել դրա համար։ Որոնումները շարունակվելու են ցանկացած եղանակային պայմաններում»,- նշել է Ալիրագիմովը։



























