Մենք ունենք կայացած հանրաքվե ու նոր Սահմանադրություն: Այս մասին լրագրողներին դեկտեմբերի 7-ին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, քարոզարշավի ընթացքում բոլորը կարողացել են հստակ ներկայացնել իրենց դիրքորոշումները: Պատասխանելով կեղծիքների մասին հարցին՝ Ռուստամյանը նկատեց, որ խախտումների որոշակի քանակություն չի կարելի բացառել, բայց առայժմ չկա մի բան, որը կարող էր կասկածի տակ դնել ընդհանուր արդյունքները: «Հիմա հիմքեր չկան կարծելու, թե հանրաքվեի ժամանակ ընտրողների կեսից քիչն է բարեփոխումներին կողմ քվեարկել, ու որ նրանք ընտրացուցակային կազմի 25 տոկոսից քիչ են եղել»:

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին դեկտեմբերի 6-ին 63. 35 տոկոսը կողմ է քվեարկել, իսկ 32. 35 տոկոսը՝ դեմ: