«Ոչ»-ի ճակատի հանրահավաքին կհաջորդի համատեղ երթ «Նոր Հայաստան» փրկության ճակատի հետ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, Ազատության հրապարակում հայտարարեցին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ՀԱԿ փոխնախագահ  Արամ Մանուկյանը:

«Նոր Հայաստանը» հաջորդ հանրահավաքը հրավիրել է դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին, որից հետո նորից երթ կլինի: Մինչեւ այդ ամեն օր Ազատության հրապարակում ժամը 17:00-ին կլինեն տեղեկատվական հավաքներ լրագրողների համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց մի կողմ դնել ամեն ինչ եւ երկրի համար վճռական պահին միավորվել իշխանություններից ազատվելու ընդհանուր նպատակին հասնելու ելք գտնելու համար: