Թուրքիայի Իզմիր նահանգի Չեշմեի շրջանում փախստականներին դեպի Եվրոպա տեղափոխող նավի խորտակման հետեւանքով 6 հոգի խեղդվել է։
Թուրքական Aksam պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերը ահազանգ են ստացել, որ Չեշմեյի շրջանում ծով դուրս եկած նավ է խորտակվել։
Դեպքի վայր մեկնած փրկարարներին հաջողվել է 8 փախստականի փրկել, նավի մյուս 6 ուղեւորներին չի հաջողվել փրկել։
6 խեղդվածների մեջ 4-ը եղել են երեխաներ։



























