Brent տեսակի նավթի գինը 2009թ. փետրվարից ի վեր առաջին անգամ 40 դոլարից նվազել է։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան մատակարարումների գները նվազել են 1.82 տոկոսով եւ կազմել 39.97 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է Gazeta-ն։
Նավթի համաշխարհային գները շարունակում են անկում գրանցել ՕՊԵԿ նիստից հետո, որում նավթի արդյունահանման գործող քվոտան փոխելու որոշում չէր կայացվել։



























