Իշխանությունը ժողովրդի վստահության հարցում անհանգստանալու բան չունի։ Այս մասին դեկտեմբերի 8-ին խորհրդարանում ասել է խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին, ով ասել էր, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը խուճապի եւ վախի մեջ է։
«Իշխանությունն անհանգստանալու բան չունի, թող անհանգստանան նրանք, ովքեր միմյանց կոչ են անում չհիասթափվել։ Կան մարդիկ, որոնք մտածում են, որ Սերժ Սարգսյանի անունը հնարավորինս հաճախ հոլովելով՝ նրանք կարող են լուծել իրենց հայտնի լինելու խնդիրը»,- նշել է նա։




























