ՀՅԴ-ն չի պաշտպանի 2016թ. Հայաստանի պետական բյուջեի նախագիծը։ Այս մասին դեկտեմբերի 8-ին խորհրդարանում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ երկրի առջեւ 2 ճանապարհ կա. կամ ձգել գոտիները եւ բարձրացնել տնտեսության արդյունավետությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, կամ ստեղծել նման տեսլական, բայց իրականում մտածել գործող իշխանության վերարտադրության մասին։ «Ժամանակ է պետք, որպեսզի մենք հասկանանք, թե որոնք են ներկայիս Կառավարության իսկական մտադրությունները։ Իհարկե հարց է առաջանում. կրճատվում են բնակիչների եկամուտները։ Իսկ կրճատվում են արդյոք գոնե մոտավորապես Կառավարության անդամների եկամուտները, այդ թվում՝ նրանց, ովքեր բիզնեսով են զբաղվում։ Արդյունավետ կառավարման եւ  հավասար պայմանների դեպքում հնարավոր կլինի երկիրը տանել դեպի զարգացում։ Մենք դեռեւս գնահատականներ չենք տալիս Կառավարությանը, սակայն 2016թ. բյուջեն մենք չենք պաշտպանի»,- ասել է Վարդանյանը։