ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ Բոսֆորի նեղուցով «Ցեզար Կունիկով» ռուսական ռազմանավի վրա նավաստու ձեռքում շարժական ԶՀՀ է եղել։

«Անկարայում այդ դեպքը չգիտես ինչու մեկնաբանում են որպես սադրիչ եւ վտանգ ներկայացնող քայլ։ Անկարայում մեր դեսպանին թուրքական կողմն իր մտահոգությունն էր հայտնել»,- ասել է Զախարովան, փոխանցում է Gazeta-ն։

Նա ընդգծել է, որ նավը չի խախտել Մոնտրյոյի կոնվենցիայի ոչ մի հոդված։

«Նավի անվտանգության պաշտպանությունը ցանկացած անձնակազմի օրինական իրավունքն է։ Երբ  մեր դիվանագետները թուրքական կողմից փորձել էին պարզել, թե կոնկրետ որտեղ է խախտումը, նրանցից միջազգային իրավական նորմերի ինչ-որ ենթատեքստի եւ փիլիսոփայության մասին հղումներից զատ ուրիշ ոչինչ չէին լսել»,- ասել է նա։