Իրաքի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության կոմիտեն երկրի կառավարությանը կառաջարկի Ռուսաստանի հետ համատեղ ավիահարվածներ հասցնել  «Իսլամական պետության» դիրքերին եւ պայքարել Իրաքում ահաբեկչության դեմ: Այդ մասին Sputnik գործակալությանն ասել է կոմիտեի անդամ Իսկանդեր Վատուտը:

«Շուտով տեղի կունենա կոմիտեի նիստը, որին կմասնակցի վարչապետ Հայդեր ալ-Աբադին, որի ընթացքում մենք կառաջարկենք Ռուսաստանի հետ համատեղ գործողություններ իրականացնել  «Իսլամական պետությանը» ավիահարվածներ հասցնելու եւ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի նպատակով», — ասել է նա, գրում է  Gazeta-ն: