«Նոր Հայաստանի»՝ Ազատության հրապարակում անցկացված տեղեկատվական ասուլիսի ավարտից անմիջապես հետո, ոստիկանությունը առանց որեւէ պատճառաբանության եւ հիմքի բերման է ենթարկել ասուլիսին ներկա «Նոր Հայաստանի» աջակից երիտասարդներից Արսեն Նիկողոսյանին, որը ասուլիսի ավարտից հետո հեռանալիս է եղել հրապարակից։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ից հայտնում են, թե Արսեն Նիկողոսյանը այն երիտասարդն է, որը քիչ առաջ հրապարակում նստացույցի մասնակիցների կողմից վրան տեղադրելու փորձի եւ ոստիկանության կողմից խոչընդոտի ժամանակ պահանջել է ոստիկանությունից այն հիմքերը, ըստ որի ոստիկանությունը արգելում է նստացույցի մասնակիցներին վրան տեղադրել հրապարակում։

«Նոր Հայաստանը» պահանջում է ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Արսեն Նիկողոսյանը բերման է ենթարկվել եւ անհապաղ ազատ արձակել երիտասարդին։