Ռուսաստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Իրաքի տարածքում Թուրքիայի զինվորականների ներկայությունը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: 

Գերատեսչության մեկնաբանության մեջ ընդգծվում է, որ լարվածության շատ լուրջ գործոն է հանդիսանում   «թուրք զինվորականների անօրինական ներկայությունը իրաքյան տարածքում` Մոսուլ քաղաքի մոտակայքում», գրում է Gazeta-ն:

Նշվում է, որ Թուրքիայի զինվորականները «այնտեղ են եկել առանց իրաքյան օրինական կառավարության համապատասպան դիմումի կամ հավանության»: Ռուսաստանի ԱԳՆ-ն նման ներկայությունը «անընդունելի» է համարում:

«Եվս մեկ անգամ միջազգային հանրության անդամների ուշադրությունն ենք հրավիրում այն բանի վրա, որ միջազգային ահաբեկչությանը արդյունավետ հակազդեցությունը հնարավոր է սոսկ տարածաշրջանի այն պետությունների կառավարությունների հետ համաձայնեցմամբ, որոնց տարածքում գործում են ահաբեկիչները եւ որոնք իրենց վրա են կրում վերջիններիս դեմ պայքարի բեռի ամենամեծ մասը»,- ասվում է հաղորդագրության մեջ: