Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբինի շրջանում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) դեմ գործողությունների ընթացքում ոստիկաններից մեկը սպանվել է։

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Մարդին նահանգի Նուսայբինում, որտեղ շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը, ոստիկանները փորձել են չեզոքացնել քուրդ ակտիվիստների կողմից  ճանապարհներին տեղադրված բարիկադները։ Ոստիկանության գործողությունների ժամանակ բախում է տեղի ունեցել քուրդ զինյալների միջեւ, որի ընթացքում սպանվել է ոստիկաններից մեկը։

Ոստիկաններն ուժեղացրել են գործողությունները՝ հայտնաբերելու Նուսայբինում գտնվող քուրդ զինյալներին։