Հարրի Փոթերի մասին վիպաշարի հեղինակ Ջոան Ռոուլինգը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ավելի վատն է, քան իր գրքերից Վոլան դե Մորտը: Այս մասին գրել է Twitter-ի իր էջում:

«Սարսափելի է: Նույնիսկ Վոլան դե Մորտն այդքան վատը չէ»,- գրել է Ռոուլինգը: Սոցցանցի շատ օգտատերեր համաձայնել են նրա հետ:

Ըստ Gazeta-ի, այս մասին նա գրել է այն բանից հետո, երբ BBC-ն «Ինչո՞ւ են մարդիկ Թրամփին համեմատում Վոլան դե Մորտի հետ» վերնագրով հոդված է հրապարակել: Հրապարակման մեջ ներկայացված է հայտարարությունների օրինակներ, որոնք առաջ են եկել մահմեդականների մուտքը Միացյալ Նահանգներ արգելելու՝ Թրամփի կոչերից հետո: