«Ժառանգություն» կուսակցության անդամ Հրայր Մանուկյանի կողմից ներկայացված՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ դիմումի հիման վրա, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել Դավթաշենի թիվ 5/1 տեղամասում։ Քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ, ըստ Մանուկյանի, հանձնաժողովի նախագահն ու մի քանի այլ անձինք հարձակվել եւ հարվածներ էին հասցրել հանձնաժողովականին։




























