Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, որն առաջարկում է կրթության որակի գնահատման համակարգ ներդնել: Համապատասխան չափանիշները կմշակի Կրթության նախարարությունը: Կողմ է քվեարկել 101 պատգամավոր, դեմ` 1, ձեռնպահ` 2:
Օրենքի նախագիծը կազմել են ՀՀԿ-ական, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորները:




























