Հայաստանում գրավի ազատականացման մասին օրինագիծն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ։ «Կողմ» է քվեարկել 68, «դեմ»` 17, «ձեռնպահ» 17 պատգամավոր։

Քաղաքացիական օրենքսգրքում փոփոխություններով առաջարկվում է վերացնել ունեցվածքի վերագրավադրումը։ Միեւնույն ժամանակ, առաջարկվում է պատասխանատվություն սահմանել ունեցվածքի հարկադիր վաճառքից խուսափելու նպատակով այն դիտավորյալ փչացնելու  համար։

Գրավի ազատականացումը բանկերի համար հնարավորություն կստեղծի վարկեր տրամադրել ոչ միայն անշարժ, այլեւ շարժական գույքի գրավադրմամբ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ օրինագիծը 2–րդ ընթերցմանը խմբակցության համար ընդունելի կլինի միայն լուրջ լրամշակումից հետո։ Առաջին ընթերցմանը խմբակցույթւոնը ձեռնպահ է քվեարկել։