Սիրիայում հայտնաբերվել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խփված ռուսական Սու–24 ռմբակոծիչի ինքնագիրը։ ANNA պարբերականում հրապարակված տեսագրությունում ցուցադրվում է գծամետրային տեղեկությունների БАНТ-32-02 տիպի պաշտպանված կուտակիչը` մեխանիկական վնասվածքների հետքերով, հաղորդում է Lenta–ն։
Նոյեմբերի 24–ին թուրքական կործանիչները կործանել էին ռուսական Սու–24 ռմկաբոծիչը։ Անկարան պնդում է, որ այն խախտել էր Թուրքիայի օդային տարածքը։ Մոսկվան պնդում է, որ խախտում չի եղել, թուրքական կողմից նախազգուշացում նույնպես։
Ռմբակոծիչն ընկել է սիրիական տարածքում` սահմանից 4 կիլոմետր հեռու։



























