Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին:

Երկրորդ համաշխարհային պատերազմում կերտած հաղթանակի, ինչպես նաեւ Արցախի անկախության կայացման եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմական հետախուզության ստեղծման գործում անչափ բարձր գնահատելով Գեւորգ եւ Գոհար Վարդանյանների դերակատարությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ նրանց հերոսական կերպարները մատաղ սերնդին հայրենասիրության ոգով դաստիարակելու արժանի եւ լավագույն օրինակներ են:

Որպես երախտագիտություն հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով է պարգեւատրել տիկին Վարդանյանին եւ նրան մաղթել քաջ առողջություն եւ անսպառ եռանդ: