Թուրքիայի Սամսուն քաղաքի նավահանգիստ բեռներ բերած ռուսական 7 նավերից 2-ին ստուգումներից հետո թույլ չեն տվել լքել նավահանգիստը։
Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ Սամսունի նավահանգիստ մտած 7 ռուսական նավերի փաստաթղթերի ստուգումների արդյունքում 2 նավերի մոտ թերի փաստաղթղեր են հայտնաբերվել։
Թուրքական կողմը թույլատրել է 5 նավին հեռանալ, իսկ 2-ի համար պահանջել լրացնել համապատասխան փաստաթղթերը, որից հետո հնարավոր կլինի լքել նավահանգիստը։



























