Քիչ առաջ Ազատության հրապարակից քիչ հեռու Մոսկովյան փողոցի վրա, ոստիկանության մեծաթիվ կարգախումբը շրջապատել է փողոցում զբոսնող Վարուժան Ավետիսյանին, Արմեն Միքայելյանին եւ Գագիկ Եղիազարյանին եւ առանց որեւէ պատճառաբանության եւ հիմքի վերջինիս բերման է ենթարկել։ Այդ մասին հայտնում են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Տեղեկացնենք, որ Գագիկ Եղիազարյանը «Նոր Հայաստան»–ի աջակից է եւ «Ոտքի Հայաստան» շարժման անդամ։

Պահանջում ենք ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Գագիկ Եղիազարյանը բերման է ենթարկվել եւ անհապաղ ազատ արձակել երիտասարդին։