Նոյեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկի հարթակից մոնիտոր գողանալու մասին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1983 թ. ծնված Գեւորգ Մ.-ն, ով անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:



























