Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտյոմ Պ.-ն եւ նրա ընկերները ծեծի են ենթարկել 43-ամյա Հակոբ Գ.-ին, այնուհետեւ գրպանից հափշտակել բջջային 2 հեռախոս եւ գումար:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել են 25-ամյա Կարեն Զ.-ն եւ 28-ամյա Վահագն Դ.-ն, որոնք անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել են բաժին:
Կարեն Զ.-ն եւ Վահագն Դ.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն:



























