Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ մուտք են գործել Հ.-ի բնակարան եւ ննջասենյակի մահճակալի բարձի տակ գտնվող դրամապանակից գողացել 100 ԱՄՆ դոլար եւ 110.000 դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 16-ամյա Նարեկ Փ.-ն, ով բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին: