Դեկտեմբերի 8-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.40-ին, ձախ բազկի հոդախախտով, բուժօգնության է դիմել ՌԴ քաղաքացի, 47-ամյա Ալեքսանդր Տ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է Ծաղկաձորում դահուկներով սահելիս ընկնելու հետեւանքով:
Նախապատրաստվում են նյութեր:



























