Սպիտակ Տան կայքում պահանջագիր է ստորագրվել, որը Միացյալ Նահանգների կառավարությունից պահանջում է Թուրքիան ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում: 

Պահանջագրի տեքստի համաձայն, «Իսլամական պետության» դեմ պայքարող   ռուսական ռազմական ինքնաթիռի Թուրքիայի կողմից հրթիռահարման միջադեպը հաստատել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը աջակցում է Սիրիայում ջիհադիստական ահաբեկչությանը: 

«Իսլամական պետությունը» Թուրքիայի միջնորդությամբ  նավթ  է արտահանում:  Դա ընկած է այն աջակցության հիմքում, որ ահաբեկիչները ստանում են Անկարայից եւ այլ երկրներից.   Ռուսաստան (Չեչնիա), Չինաստան (Հինջյանգ), Իսրայել/Գազա (Համաս), Բոսնիա, Սերբիա (Կոսովո), Վրաստան (Պանկիսի), Եգիպտոս («Մահմեդական եղբայրներ»), ագրեսիա հարեւանների դեմ (ներխուժում Կիպրոս եւ օկուպացիա, Հունաստանի տարածքի խախտում, Հայաստանի շրջափակում), քրիստոնյա հայերի, հույների, ասորեստանցիների  նկատմամբ ցեղասպանության ժխտում: Թուրքիան պիտի ներառվի այն երկրների ցուցակում, որոնք հովանավորում են ահաբեկչությունը:  ՆԱՏՕ-ի հովանավորության ներքո ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միությունը պիտի չեղյալ համարվի», - ասված է պահանջագրում, գրում է «Horizon Weekly»-ն: