«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ներկայումս զբաղված է չինացիների հավաքագրմամբ՝ ընդլայնելով ողջ աշխարհից գրոհայինների հավաքելու իր ձգտումները, հայտնում է CNBC-ը՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները։
«Ահաբեկչության մշտադիտարկման կայքի համաձայն՝ ԻՊ-ը չինացի մուսուլմաններին ջիհադական դարձնելու համար հրապարակել է 4 րոպեանոց չինարեն քարոզչական երգ, որը կոչվում է Nashid»,- ասված է հոդվածում։
CNBC-ը, վկայակոչելով Reuters-ը, հայտնում է, որ «Ես մոջահեդ եմ» երգը կատարում է տղամարդ, ով բոլոր մուսուլման եղբայրներին կոչ է անում զարթնել եւ զենք վերցնել, որպեսզի մեռնեն երազանքի համար կռվում, փոխանցում է lenta-ն։
Այս պահին հայտնի չէ, թե որքան չինացի մուսուլմաններ են միացել ԻՊ-ին, սակայն Չինաստանի Արեւմտյան մասում ապրում են մուսուլման ույգուրներ, որոնք կարող են միանալ խմբավորմանը, նշում թ հեռուստաալիքը։




























