Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նա նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց երբեմն իրեն «Իսլամական պետության» (ԻՊ) դաշնակցի պես է պահում, այդ երկրի հետ հարաբերությունները պետք է շատ զգույշ կառուցել:
Նա նաեւ քննադատել է սիրիացի փախստականներին պահելու համար Անկարային գումար փոխանցելու՝ ԵՄ-ի մտադրությունը: «Թուրքիան կարող է ընդունել այդ փաստականներին նաեւ այն պատճառով, որ այդ մարդիկ իր հետ նույն հավատքն ունեն»,- ասել է Չեխիայի առաջնորդը՝ հավելելով. «Ակնկալում եմ, որ իմ մի քանի արտահայտությունների համար թուրքական դեսպանը Պրաժսկի գրադ բողոքի նոտա կուղարկի»:




























