Մոսկվան անընդունելի է համարում վրացի քաղաքական գործիչների ռազմական հռետորաբանությունը, որը խոչընդոտում է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների առողջացմանը: Անդրկովկասի անվտանգության եւ կայունության շուրջ Ժնեւի քննարկումների շրջանակում կայացած ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Դոնդուայի հանդիպումից հետո դեկտեմբերի 9-ին այս մասին հայտարարել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Անդրկովկասում տիրող ընթացիկ վիճակին, ինչպես նաեւ Ժնեւի քննարկումների օրակարգի հարցերի:



























