Դեկտեմբերի 10-11-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ավստրիա:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ:

Վիեննայում Հայաստանի արտգործնախարարը կանցկացնի Եվրոպայում հավատարմագրված ՀՀ դեսպանների եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը: