Սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու պահանջով՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթը ավարտվեց: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթը ավարտվեց մեկնարկի վայրում՝ Ազատության հրապարակում, որտեղ կշարունակեն արդեն 11-րդ օրը շարունակվող նստացույցը: Մինչ այդ երթի մասնակիցներին ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ ԿԸՀ շենքին:

«Նոր Հայաստան»-ի անդամները հայտարարեցին, որ վաղը՝ դեկտեմբերի 12-ին, 17:00-ին, տեղեկատվական հանդիպում կունենան լրագրողների հետ: