Հայաստան կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ մերժել է ՀԱկ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի եւ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության առաջարկը՝ հանրաքվեի արդյունքների ամփոփման ժամկետը հետաձգելու մասին:

ԿԸՀ-ից NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ  նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Երբ Լեւոն Զուրաբյանը ներկայացնելով իրենց առաջարկը, փաստեր էր երկայացնում, որոնք ըստ նրա ապացուցում են հանրաքվեի րդյունքների կեղծված լինելու մասին, այդ պահին  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչներից Գոհար Խաչատրյանը ծափահարեց, ինչը զայրացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Նա դուրս հրավիրեց Գոհար Խաչատրյանին, ինչն իր հերթին զայրացրեց ներկաներին եւ շատերը սկսեցին ծափահարել:

Վարդգես Գասպարին Մուկուչյանին հիշեցրեց տեղամասերում իրենց նկատմամբ կատարված բռնությունները: Նրան միացան ներկաներից էլի մի քանիսը եւ աղմուկ բարձրացավ:

«Քաղաքացի դիտորդ»-ի ներկայացուցիչ, իրավաբան Տիգրան Եգորյանը Տիգրան Մուկոչյանին հարցրեց, թե ինչ հիմքով է ծափահարության համար մարդը դուրս հրավիրվում դահլիճից, վերջինս էլ պարզաբանեց, որ խանգարում են նիստը: 

ԿԸՀ-ն այդ առաջարկը մերժել է նշելով, որ օրենքով է սահմանված, որ ընտրությունների, այդ թվում հանրաքվեի վերջնական արդյունքները պիտի հրապարակվեն ընտրություններից 7 օր հետո:

Նշենք, որ ԿԸՀ-ն քննարկեց նաեւ ՀԱԿ-ի մեկ այլ առաջարկ՝ պատահականության սկզբունքով բացել 5 ընտրատեղամասերի քվեատուփերը եւ վերահաշվարկ կատարել: Այս առաջարկը եւս մերժվեց: