Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններն այլեւս նախկինի պես չեն լինի, եւ Թուրքիայի իշխանությունների որդեգրած ներկա գիծը թույլ չի տալիս դրական կանխատեսումներ անել դրանց հետագա հեռանկարների մասին: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:

Նրա խոսքով, Թուրքիայի ներկա իշխանություննների հետ համագործակցության վրա, առնվազն այն մակարդակի, որը եղել է վերջին տարիներին, խաչ է դրել հենց Անկարան: «Մի բան պարզ է, նախկինի պես այլեւս չի լինի»,-վստահություն է հայտնել փոխնախարարն՝ ընդգծելով, որ այս իրավիճակի ձգձգումը կախված է, առաջին հերթին, թուրքական կողմից:

«Դեռեւս այն դիրքորոշումը, որը որդեգրել է Թուրքիայի ղեկավարությունը, որը չի ցանկանում ընդունել իր պատասխանատվությունը ռուսական «Սու-24» օդանավի վրա հարձակման համար, ինչպես նաեւ չի ցանկանում ահաբեկչության դեմ պայքարում ազատվել երկակի ստանդարտներից, թույլ չեն տալիս դրական կանխատեսումներ անել»,-ասել է դիվանագետ: